ԱՄՆ-ում թույլատրված է 2 տարեկանից ցածր երեխաների ողնաշարի մկանային ատրոֆիայի դեղերի օգտագործումը։

The Guardian-ի տվյալներով, շվեյցարական Novartis դեղամիջոցը դարձել է աշխարհում ամենաթանկարժեքը: Մեկ ներարկումը 2,125 միլիոն դոլար կարժենա:

Դեղամիջոցի արտադրողները արդարացնում են գինը, նշելով, որ մեկ ներարկումը ավելի արդյունավետ է, քան տարվա ընթացքում մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ թանկարժեք երկարատեւ բուժումը:

Ողնաշարի մկանային ատրոֆիան առաջացնում է թերի գենը, որը թույլ չի տալիս, որ օրգանիզմը բավարար սպիտակուց արտադրի հենաշարժողական ապարատի մկանների համար։ Այս հիվանդությունն ունենում է 10 հազար նորածիններից մեկը: Նորածինների բուժման ժամանակ հիվանդ SMN1 գենի փոխարեն ներարկվում է դրա նորմալ օրինակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել