Թուրքիայի պետական կամ իշխանական քարոզչամեքենան հետաքրքիր քարոզչություն է իրականացնում բազմազգ Թուրքիայում: Թուրքիայում բնակվող միլիոնավոր քրդերը, հարյուր հազարավոր այլ ազգային փոքրամասնությունները դիտարկվում են որպես թուրք: Թուրքական քարոզչամեքենան երբեք չի օգտագործում Թուրքիայի ժողովուրդ, Թուրքիայի հասարակություն տերմինները, նրանք բացառապես օգտագործում են թուրք ժողովուրդ, թուրք հասարակություն տերմինը: 
Օրինակ վերջերս մի զեկույց է հրապարակվել «Քոնդա» հասրակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից , որն ուղղակիորեն ենթարկվում է Էրդողանի վարճակազմին, որտեղ բացառապես «թուրք ժողովուրդ» տերմինն է օգտագործվում: Իմ ուսումնասիրություններն ինձ բերել են այն եզրահանգման, որ միայն որոշակիորեն անկախ կազմակերպություններն են օգտագործում Թուրքիայի հասարակություն, կամ Թուրքիայի ժողովուրդ տերմինը, այն էլ որոշակի վերապահումներով: Եթե զեկույցները դրսի համար է, ապա այլ տերմին է, իսկ եթե ներսի համար է, բոլորովին այլ տերմին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել