Չինաստանում բժիշկները վիրահատել են 14 մատով ծնված աղջնակին, հաղորդում է Daily Mail-ը։

Երեքամյա աղջնակը ծնվել է աղքատ ընտանիքում։ Նրա ընտանիքում 5 սերունդ 14 մատ է ունեցել, սակայն վիրահատության համար գումար չի գտնվել։

Երեխային օգնություն են ցուցաբերել Լյաոնին նահանգի Շենյան քաղաքի բժիշկները՝ նրա ծնողներին խոստանալով, որ աղջնակի մատերը գեղեցիկ կլինեն, և նա կկարողանա դրանք շարժել։

Վիրահատությունը բարեհաջող է անցել։ Բժիշկները ոչ միայն հեռացրել են ավելորդ մատերը, այլև ուղղել բթամատերի աճը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել