Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուhամեդովը մայրաքաղաք Աշխաբադի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ իշխանություններին կարգադրել է համապատասխան քայլեր ձեռնարկել թիթեռների և այլ միջատների տարածման դեմ:

Ինչպես նշում է iz.ru-ն, Բերդիմուհամեդովն ասել է, որ թիթեռների և մյուս միջատների զանգվածային գրոհը պայմանավորված է խոնավության բարձր մակարդակով:

Նախագահը նշել է, որ իր նկատողությունը վերաբերում է նաև այն կազմակերպություններին, որոնք պետք է հետևեն միջատների քանակին ու քայլեր ձեռնարկեն դրանց պատճառած վնասի չափի կրճատման ուղղությամբ:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի քանի օր տևած տեղատարափ անձրևների հետևանքով առավել շատացել են թիթեռները: Դրանց թվաքանակի ավելացում է նկատվել նաև Տաջիկստանում, Ուզբեկստանում և Ղազախստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել