Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիական ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումի պաշտոնական կայքը:

Ըստ նոր համաձայնագրի՝ գերմանացի մասնագետը թիմում կմնա մինչև 2021 թվականի հունիսը:

Տուխելը ՊՍԺ-ի ղեկը ստանձնել է նախորդ տարի: Մեկնարկային մրցաշրջանում նա թիմի հետ դարձել է Ֆրանսիայի Լիգա-1-ի հաղթող:

Չեմպիոնների լիգայում փարիզյան ակումբը 1/8 եզրափակչից դուրս մնաց՝ ճանապարհը զիջելով «Մանչեսթեր Յունայթեդին»: Ֆրանսիայի Գավաթի եզրափակչում էլ Տուխելի թիմը զիջեց «Ռենին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել