Armsport.am-ը գրում է.

Եվրոպական ֆուտբոլային միությունը (ՈւԵՖԱ) զգուշացրել է «Արսենալին» այն մասին, որ լոնդոնյան ակումբը խնդիրներ կունենա, եթե թիմի երկրպագուները Եվրոպա լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչում բողոքի ակցիաներ իրականացնեն ՈւԵՖԱ-ի դեմ, գրում է Mirror-ը:

ՈւԵՖԱ-ում վախենում են, որ «Արսենալի» երկրպագուները, գոհ չլինելով Հենրիխ Մխիթարյանի բացակայությունից, կարող են Բաքվում պաստառներ պարզել՝ ընդդեմ ՈւԵՖԱ-ի:

Այս պատճառով, ՈւԵՖԱ-ի աշխատակիցներն ուշադրությամբ կհետևեն «զինագործների» երկրպագուներին ու կֆիքսեն բողոքի ցանկացած դրսևորում՝ ակումբի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելու համար:

Հիշեցնենք՝ Մխիթարյանը հրաժարվել է մեկնել Բաքու, իսկ «Արսենալի» մի խումբ երկրպագուներ առաջարկել էին նրա լուսանկարով դիմակներ պատրաստել ու խաղի ընթացքում կրել դրանք: Նրանք առաջարկում էին ֆլեշմոբ իրականացնել եզրափակիչ խաղի 7-րդ և 77-րդ րոպեներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել