ԱՄՆ Մասաչուսթես նահանգի Մարլբորո քաղաքում անհայտ անձը մտել է տղամարդու տուն և մաքրել այն, հաղորդում է NBC News-ը։

Մայիսի 15-ին իր հնգամյա որդու 44-ամյա Նեյթ Ռոմանը տուն վերադառնալիս է եղել։ Երեխան նկատել է, որ բակի դուռը բաց է։ Տղամարդը սկզբում մտածել է, թե իրեն կողոպտել են, սակայն տուն մտնելով զգացել է սպիտակեցնող հեղուկի բույրը և այն, որ հատակն ավելի մաքուր է։ Անհայտ անձը չի մաքրել միայն խոհանոցը։

Չնայած որ ոչինչ չի կորել՝ Ռոմանը ոստիկանություն է դիմել։ Մայիսի 23-ի տվյալներով՝ ոստիկանությանը դեռ ոչինչ հայտնի չէ միջադեպի մասին։

Տղամարդու կարծիքով՝ իր տունը շփոթել են մեկ այլ տան հետ, որտեղ մաքրող են հրավիրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել