Բրազիլիայի դատարանը հոմոֆոբիան և տրանսֆոբիան ռասիստական բնույթի հանցագործություններ է համարել, հաղորդում է Associated Press-ը։

Գերագույն դաշնային դատարանի 11 դատավորներից 6-ը կողմ են քվեարկել այդ որոշմանը։ Մնացյալ 5 դատավորները կքվեարկեն հունիսի 5-ին, սակայն դրանից որոշման արդյունքը չի փոխվի։

Նշենք, որ ռասիզմը Բրազիլիայում հանցագործություն է ճանաչվել դեռևս 1989-ին։ Դրա համար մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել