Tert.am-ը գրում է.

13։23

Մենք եղած խնդիրները չպետք է ծածկենք կամ ասենք՝ ՌԴ-ում հայտնի հայի կապերով կլուծենք, պետք է պետական ինստիտուտները լուծեն այդ խնդիրները. Թևան Պողոսյան 

Ցանկացած երկիր պետք է գիտակցի՝ ամեն մի հարաբերություն ձևավորվում է սեփական շահերի վրա: Պետք է հասկանալ՝ որն է ռուսական շահը իրենց պատկերացմամբ: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

«Առաջարկում եմ՝ համալսարաններում բացվեն Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ. մենք չունենք ռուսագիտության մասնագետներ: Եթե հասկանում ենք, որ պետք է լինի Եվրոպայի, Ամերիկայի, արևելագիտության ուսումնասիրության կենտրոններ, պետք է ռուսագիտություն էլ ունենանք»,- նշեց նա:

Ըստ Պողոսյանի՝ պետք է հասկանալ՝ դու ինչո՞վ ես հետաքրքիր այդ երկրին: «Արդյոք ինչ-որ կերպ իր շահերը բավարարվո՞ւմ են, թե՝ ոչ: Ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ մենք իսկապես կարողանանք այս եղած խնդիրները ոչ թե փորձենք ծածկել, ոչ թե ասենք՝ մի հատ լավ հայ ունենք Ռուսաստանի բնակիչ, իր կապերով կօգնի, այլ պետք է լինենք համարձակ: Ի վերջո, մենք պետականություն ենք ձևավորում և պետականության ձևավորվումը լինում է պետական ինստիտուտների միջոցով խնդիրներ լուծելը: Պետք է ինստիտուտները վերլուծեն, որովհետև Ռուսաստանն էլ է փոխվում ժամանակի ընթացքում»,-ասաց նա:

Ըստ Թևան Պողոսյանի՝ պետք է կարողանալ սցենար մշակել: «Այնտեղ էլ է  սերնդափոխություն լինում, այնտեղ էլ են շահեր գալիս, ինչ-որ այլ հարաբերություններից իրավիճակներ փոխվում: Ամեն ինչին պատրաստ լինելու համար պետք է կարողանաս այդ սցենարները տեսնես»,- շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել