«Ինչպես հայտնի դարձավ, երեկ հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Վերջինիս հրաժարականի դիմում ներկայացնելուց 2 ժամ հետո մեզ լուրեր հասան, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև նրա եղբայրը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանը: Ավելի ուշ եղավ նաև ՀՀ նախագահի հրամանագիրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության մասին: 

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ լուրեր հասան, որ Արզուման Հարությունյանին որևէ մեկը չի ստիպել դուրս գալ համակարգից, այլ վերջինս բավականին անսպասելի կերպով եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել և այն ներկայացրել ղեկավարներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել