««Փաստ» թերթի տեղեկություններով՝ բավական լարված ու անհաս­կանալի վիճակ է ստեղծվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Բանն այն է, որ Հանրայինի գործադիր տնօրեն Մարգա­րիտա Գրիգորյանը սկզբունքորեն հրաժարվում է անցնել Հայաստա­նի հանրային հեռոատառադիոընկերության խորհրդի «թրի տակով»: 

Ինչպես խոսում են հեռուստաընկերությունում, նա, այսպես ասած, «պրիզնատ չի գալիս» ոչ խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, ոչ էլ վերջինիս խորհրդական Տիգրան Պասկևիչյանին: 

Գրիգորյանը, մեր աղբյուրների հաղորդմամբ, պնդում է, որ, մեղմ ասած, ոչ մի խնդիր չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ուստի իրեն իրավունք է վերապահում ինք­նուրույն որոշումներ կայացնել, թեպետ, օրենսդրության համաձայն, Հանրային հեռուստաընկերության ղեկավար մարմինը հենց հանրա­յին հեռուստառադիոընկերության խորհուրդն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել