Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմին առաջին մրցանակը բերել է որևէ ցեղատեսակի չպատկանող Բրենդի անունով շունը, որը նկարահանվել է ժապավենում, հաղորդում է The Hollywoood Reporter-ը:

Պարբերականի տվյալներով՝ շունը պարգևատրվել է Palm Dog գրությամբ հատուկ վզկապով: Նշվում է, որ Բրենդիի անունից մրցանակը ստացել է ֆիլմի ռեժիսորը:

«Ցանկանում եմ ամբողջ ստրով շնորհակալություն հայտնել ժյուրիին»,- ասել է Տարանտինոն:

Palm Dog-ը շների այլընտրանքային մրցանակ է, որը կինոքննադատները հանձնում են Կաննի կինոփառատոնի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տարանտինոյի նոր կինոնկարը Կաննում 6 րոպե տևողությամբ բուռն ծափողջույնների է արժանացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել