Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի 4-ամյա դուստրն այս տարվա սեպտեմբերին դպրոց կհաճախի: Արքայադուստր Շառլոտան սովորելու է նույն հաստատությունում, որտեղ սովորում է նրա ավագ եղբայր Ջորջը: Սա պաշտոնապես հաստատվել է Քենսինգթոնյան պալատի կողմից: Thomas’s Battersea դպրոց Քեյթի և Ուիլյամի անդրանիկ որդին սկսել է հաճախել 2017 թ.-ին:

«Մենք երջանիկ ենք, որ Քեմբրիջի դուքսը և դքսուհին որոշել են, որ արքայադուստր Շառլոտան կմիանա իր ավագ եղբորը Thomas’s Battersea-ում: Մենք անհամբեր սպասում ենք ողջունելու նրան և մյուս նոր աշակերտներին մեր դպրոցում սեպտեմբերին»,- ասել է Thomas’s Battersea-ի տնօրեն Սայմոն Օ’Մելին:

Եթե Ջորջի կրթության վճարը տարեկան կազմում է 19.297 ֆունտ ստեռլինգ (24.486 ԱՄՆ դոլար), ապա Շառլոտայի համար ծնողները կվճարեն 18.915 ֆունտ (24.000 դոլար), քանի որ, ըստ ընդունված կարգի, երկրորդ երեխայի համար փոքրիկ զեղչ է արվում:

Ջորջն ու Շառլոտան տարբերը մանկապարտեզներ են հաճախել. արքայադուստրը՝ լոնդոնյան Willcocks, իսկ արքայազն Ջորջը՝ Westacre Montessori, որը գտնվում է Քինգս Լին քաղաքում՝ Նորֆոլք կոմսությունում: Սա բացատրվում է նրանով, որ Քեմբրիջի դուքսերն այժմ ավելի շատ ժամանակ են անցկացնում մայրաքաղաքի նստավայրում Քենսինգթոնյան պալատում: Իսկ նախկինում նրանք գրեթե միշտ ապրում էին Նորֆոլքում, Անմեր Հոլ կալվածքում: Արքայազն Լուին, սպասվում է, կհաճախի նույն պարտեզը, ինչ Շառլոտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել