Շվեդիայում ծնողներին բանտարկել են, քանի որ դստերը հարկադրել են բուսակերության, հաղորդում է Dagens Nyheter-ը:

Գյոթեբորգ քաղաքի դատարանը երեխայի հորն ու մորը երեք ամսվա ազատազրկման է դատապարտել: Ոստիկանությունն ընտանիքի մասին իմացել է երեխայի հիվանդանոցում հայտնվելուց հետո: Մեկուկես տարեկանում երեխայի քաշը հազիվ 6 կգ է եղել սահմանված 9 կգ-ի փոխարեն:

Բժիշկները երեխայի մոտ ծայրահեղ հյուծվածություն և վիտամինների սուր պակաս են ախտորոշել: Ծնողները պատմել են, որ երեխան կրծքով է կերակրվել, ինչպես նաև նրան բանջարեղեն են տվել:

Ինչպես գրում է պարբերականը, այս պահին աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, նա այլ ընտանիքի խնամքի տակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել