Բրիտանացի ընտանեկան զույգը զարմացրել է հեռուստադիտողներին սննդի վրա ծախսվող գումարի չափով։ Այդ մասին ընտանիքը պատմել է Eat Well for Less ռեալիթի շոուի եթերում՝ գրում է Sun-ը։

Նախագծի մասնակիցներ Ջենի և Բեքի խոսքով՝ իրենց ամենշաբաթյա ծախսը սննդի վրա կազմում է մոտ 365 բրիտանական ֆունտ։ Կանայք, որ միասին երեք երեխա են մեծացնում, նման ծախսերը բացատրում են նրանով, որ իրենցից յուրաքանչյուրը տարբեր ուտեստներ է նախընտրում։ Նրանց խոսքով՝ եթե կարողանային խնայել ուտելիքի վրա ծախսվող գումարը, ապա վաղուց նոր տուն կտեղափոխվեին։

Շոուի վարողները նրանց համար մշակել են սննդին հատկացվող ծախսերի կրճատման ծրագիր և հետևում են դրա իրագործմանը։ Մեկ շաբաթում նրանց հաջողվել է խնայել 138 ֆունտ։ Նրանց հաջողվել է գտնել ուտեստ, որ միաժամանակ դուր է գալիս բոլորին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել