Tert.am-ը գրում է․

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կարող է չորեքշաբթի՝ մայիսի 29-ին, ժամանել Ուկրաինա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին:

Նշվում է, որ քաղաքական գործիչն Ուկրաինա վերադառնալու ցանկության մասին հայտարարել էր, երբ երկրում նախագահի ընտրություններ էին անցկացվում, որոնց արդյունքում հաղթեց Վլադիմիր Զելենսկին:

Պետական սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ Սաակաշվիլին երկիր մուտք գործելու համար օրինական հիմնավորումներ չունի:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել