Անօրինականությունները և կոռուպցիան, ըստ հանրային կարծիքի, անհամեմատ ավելի շատ են դատախազությունում և քննչական մարմիններում, որոնք այսօր վեթինգի թիրախում չեն հայտնվել, ու որոնց դռները բլոկադայի չեն ենթարկվում։

Ավելին՝ դրանք, հատկապես դատախազությունը, դատարաններին ճնշումների ենթարկելու և ռեպրեսիվ վճիռների պարտադրման հիմնական գործիքն են եղել և կան։

Բայց ինչո՞ւ հենց դատական համակարգն է հայտնվել թիրախում։ Որովհետև դատախազությունը և քննչական մարմինները վերահսկվում են կառավարության կողմից՝ ի տարբերություն դատարանների, որոնք այս պահին ավելի անկախ են։

Սա է խնդիրը, թե չէ՝ անկախ մարմիններ, հակահեղափոխություն... Ուղեղների լվացք է։

Տոտալ վերահսկողություն և տոտալ իշխանություն ունենալն է նպատակը, և ապագայում,առաջին հերթին այսօրվա կառավարամերձ շրջանակներն են այդ մարմինների թիրախում հայտնվելու։ Պատճառը պարզ է, եթե մի քիչ ծանոթանաք նման ռեժիմների պատմությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել