Կինոյի ֆանատների շրջանում գնալով տարածում է գտնում իրենց հերոսների համար առցանց ստորագրահավաք կամ նախագիծ անելը։ Վերջերս «Գահերի խաղը» սերիալի զայրացած երկրպագուները սերիալի վերջին սեզոնի ամբողջական վերանկարահանման պահանջով առցանց ստորագրահավաք էին սկսել։ Այն ստորագրել է արդեն ավելի քան մեկ միլիոն մարդ։

Իսկ հիմա կատակերգակ դերասան Դենի դե Վիտոյի երկրպագուներն են որոշել, որ նա պետք է խաղա Ռոսոմախի դերում, և ստորագրահավաք են սկսել․ այն արդեն ստորագրել է ավելի քան 27 հազար մարդ։

«Նա միակն է, որ կարող է ընդունել էստաֆետը Հյու Ջեքմանից։ Մենք հավատում ենք, որ եթե Ռոսոմախին տրված է հայտնվել Marvel-ի կինոտիեզերքում, նրա դերը պետք է խաղա Դենի դե Վիտոն»,- գրել է ստորագրահավաքի հեղինակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել