Շերտագրության ուսումնասիրության միջազգային հանձնաժողովի աշխատանքային խումբը քվեարկության միջոցով ձայների մեծամասնությամբ ընդունել է, որ Երկիրը մտնում է երկրաբանական զարգացման նոր դարաշրջան՝ անտրոպոցեն, որը կապված է մադկային գործունեության հետ։ Որոշման մասին պաշտոնապես հայտարարվելու է մոտակա երկու տարվա ընթացքում։

Համաձայն գիտնականների՝ մարդն իր գործունեությամբ բազում հետքեր է թողել, որոնք պահպանվելու են միլիոնավոր տարիների ընթացքում։ Այդպիսի հետքերից մեկը համարվում է ռադիոնուկլիդների մակարդակի աճը։ Դեռևս 2016 թվականին հանձնաժողովը սկսել էր ուսումնասիրել գոլոցենի՝ անթրոպոգենի ժամանակաշրջանի ավարտը ճանաչելու առաջարկը։ 20-րդ դարում նրա ավարտը կապում էին միջուկային փորձարկումներ կատարելու հետ։

Ներկայումս աշխատանքային խումբը պետք է հստակեցնի գոլոցենի և անտրոպոգենի սահմանները։ Դրա համար նրանք պետք է գտնեն հստակ չափանիշ, օրինակ՝ ռադիոիզոտոպերի քանակի փոփոխություն կամ որոշ մոլեկուլների հարաբերակցության փոփոխություն։  Սակայն դա կարող է բարդանալ, քանի որ նախկինում որոշվել էր գոլոցենը բաժանել երեք մասերի՝ ըստ կլիմայական փոփոխությունների, որոնք ազդել են ժամանակակից մարդու նախնիների միգրացիայի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել