Panorama.am-ը գրում է.

«Արսենալ»-ից հեռանալուց հետո նախկին մարզիչ Արսեն Վենգերն առաջին անգամ խոսել է ակումբի մասին։ Նա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նախատեսված Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումն իր ղեկավարած ակումբի երկրպագուների համար մղձավանջ է որակել։ Նա դատապարտել է այն հանգամանքը, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել խաղին։ Այս մասին գրում է բրիտանական Telegraph-ը։ 

Հիշեցնենք, որ հանդիպումը նախատեսված է մայիսի 29-ին՝ չորեքշաբթի օրը։

Վենգերը խոստովանել է, որ 22 տարի իր ղեկավարած ակումբի խաղերին հետևում է որպես երկրապագու։

«Ես դատավոր չեմ։ Երբ նրանք հաղթում են, ես երջանիկ եմ։ Եվ երջանիկ չեմ, երբ վատ են խաղում»,-ասել է նա։

Վենգերը հարազատ ակումբի խաղին հետևելու համար Բաքու չի մեկնի, ընդգծել է, ակումբի աջակիցների համար այդ խաղը մղձավանջ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել