Tert.am-ը գրում է.

Թուրքիայի սահմանադրական դատարանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցում երկրի իշխանությունների պահվածքը որակել է որպես «կրոնի ազատության իրավունքի խախտում», հայտնում է rusarminfo.ru-ն:

«Դատարանն ուսումնասիրել է պատրիարքի ընտրության վերաբերյալ նախաձեռնող խմբի ներկայացրած հայցն ու բավարարել այն՝ վճռելով, որ խախտվել է Թուրքիայի սահմանադրության 24-րդ հոդվածը: Տեղի է ունեցել կրոնական ազատության իրավունքի խախտում»,-հաղորդում է Ստամբուլի «Ակօս» պարբերականը:

Հայտնի է, որ 2010թ. պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո հայկական համայնքի ներկայացուցիչները դիմել էին ներքին գործերի նախարարություն՝ պահանջելով նոր ընտրություններ անցկացնելու թույլտվություն տալ: Մերժումից հետո հայկական կողմը դիմել էր Պետական խորհուրդ, որտեղից ևս մերժում էր ստացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել