Aysor.am-ը գրում է.

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ դիմումի հիման վրա քրեական գործ հարուցել` հանցադեպի բացակայության հիմքով, Aysor.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով», - ասաց ՀՔԾ խոսնակը:

Հիշեցնենք` ավելի վաղ իրավապաշտպան Արթուր Սաքունցը և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պնդելով, որ Ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահում։

Բանն այն է, որ վերջերս Ազգային անվտանգության ծառայությունը նամակ էր ուղարկել «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին՝ պահանջելով հերքել իր ֆեյսբուքյան գրառումը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ծաղիկների բիզնես ունենալու և վառելանյութ ներկրելու մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել