Ներկայացնում ենք հոգեբանների կարծիքը երեխաների վրա հեռուստացույցի ազդեցության մասին:

Մինչև 8-9 տարեկանն ավելի լավ է օգտակար տեղեկություն ստանալ մանկական գրքերից և ինտերակտիվ ծրագրերից:

Ժամանակակից հոգեբանների մեծ մասը կարծում է, որ հեռուստացույցը կարող է երեխաներին դաստիարակել և զվարճացնել, բայց ծնողները պարտադիր պետք է սահմանափակեն դրա դիտումը:

Հեռուստացույցով մեծ ծավալով հեռուստահաղորդում դիտելը հոգեբանական կախվածություն է առաջացնում: Հեռուստացույցը ձևավորում է խնդիրներն ինքուրույն լուծելու անկարողություն, քանի որ դրա աշխարհընկալումը շատ հեռու է իրականությունից:

Ըստ գերմանացի հոգեբանների՝ գրեթե հեռուստացույց չդիտող երեխաներն ավելի ռացիոնալ են մտածում, աշխարհն ավելի իրական են ընկալում:

Մշտապես հեռուստացույց դիտելը նպաստում է աուտիզմի, ուշադրության դեֆիցիտի համաշխատանիշի, ճարպակալման, շաքարային դիաբետի զարգացման:

Էկրանի դիմաց պարբերաբար նստելը խթանում է իմպուլսիվության, անկազմակերպության զարգացմանը, սպանում է մոտիվացիան:

Ահա 5 կարևոր պատճառ՝ ինչու երեխաները պետք է հնարավորինս հազվադեպ հեռուստացույց դիտեն:

1․ Ուղեղի զարգացում

Հեռուստատեսությունը շատ ուժեղ ազդում է երեխաների հուզական և մտավոր զարգացման վրա:

Նույնիսկ չգիտակցված հեռուստացույց դիտելը կարող է առաջացնել անքնություն, գլխացավ, համառություն, կամակորություն, զկրտոց, ցնցումներ և նույնիսկ հիստերիկ նոպաներ:

Հեռուստացույց նայելը վնասում է նաև լեզվական հմտությունների զարգացմանը: Քանի որ հեռուստացույցը միակողմանի «շփում» է, երեխաները չեն կարողանում շփվել հասակակիցների հետ:

2. Ավելորդ քաշ

Ժամեր շարունակ երեխաները նստում են հեռուստացույցի դիմաց՝ վազելու, խաղալու փոխարեն: Հեռուստացույց դիտելու ընթացքում հակված են ուտելու մեծ քանակությամբ անառողջ և կալորիական սնունդ, քանի որ գովազդները կոչ են անում շաքարի, ածխաջրերի, ճարպի մեծ պարունակությմաբ մթերքներ գնել:

Հեռուստացույցը նաև մեծացնում է ընդհանուր հոգնածությունը և նվազեցնում է մոտիվացիան:

3. Բռնություն, ագրեսիա և վախեր

Ագրեսիան էկրանին տարբեր կերպ է ազդում տղաների և աղջիկների վրա: Առաջինների դեպքում ագրեսիվ տեսարաններ դիտելուց հետո ագրեսիան ավելանում է ծնողների և հասակակիցների հանդեպ: Աղջիկների դեպքում այդպիսի հետևանք չի գրանցվում:

Ժամանակի ընթացում ագրեսիվ տեսարաններ դիտելը երեխայի համար սովորական է դառնում, նա ընտելանում է, դա նրա համար նորմալ է դառնում, սովորում է նոր «գիտելիքները» գործնականում կիրառել:

Ըստ հետազոտողների՝ երեխա ժամանակ հեռուստացույցով մշտապես բռնություն դիտած երեխաները մեծ տարիքում հակված են ագրեսիայի և օրինազանցության:

4. Ադդիկտիվ և դևիանտ վարք

Հեռուստաշոուները և գովազդները նպաստում են ռիսկային վարքի՝ ալկոհոլ, թմրանյութեր գործածելու, ծխելու, գողության, խուլիգանության: Որոշ հաղորդումներից հետո երեխաները նշված բաներն ընկալում են որպես «զիլ» և հետաքրքիր:

5. Գիտակցության մանիպուլյացիա

Փոքր երեխաները չեն կարող ինքնուրույն դատել, ուստի նրանց աշխարհայացքը հեռանում է իրողությունից: Նրանք սպունգի պես հեռուստացույցից կլանում են ռասայական և գենդերային նախապաշարմունքներ և ներքինացում են կարծրատիպերը:

Ամերիկացի մանկաբույժները ծնողներին խորհուրդ են տալիս կա՛մ ամբողջովին բացառել, կա՛մ նվազագույնի հասցնել մինչև 2 տարեկան երեխաների հեռուստացույց դիտելու ժամանակը:

Հեռուստահաղորդումների դիտումը մինչև 8 տարեկան երեխաների համար նույնպես պետք է սահմանափակել: Կանադացի մանկաբույժները խորհուրդ են տալիս դպրոցականներին օրական 2 ժամից ավել չանցկացնել հեռուստացույցի առջև:

Ըստ ժամանակակից հոգեբանների՝ 16 տարեկանից հետո երեխաները կարող են առանց սահմանափակումների հեռուստացույց դիտել:

Հեռուստացույցի վնասները նվազեցնելու համար՝

1. 2 տարեկանից մեծ երեխաները կարող են հատուկ մանկական ծրագրեր դիտել՝ ուղղված հմտությունների զարգացմանը և ուսուցմանը:

2. Խուսափեք դաժան շոուներից և բռնության տարրերով հաղորդումներից:

3. Երեխաների ուշադրությունը կենտրոնացրեք բնության, բացահայտումների և գիտական ցուցահանդեսների մասին փաստագրական ֆիլմերի, նաև պատմական և արվեստի մասին հաղորդումների վրա:

4. Մուլտֆիլմերը լավ են միայն որպես երեխայի երկար ճանապարհը գունազարդող միջոց:

5. Բոլոր մանկական հաղորդումները պետք է համապատասխանեն դրական դերային մոդելների, ուժեղ տղամարդկային և կանացի կերպարներ, բազմազան կոնտեքստ և բնութ ունենան:

Երեխային ոգեշնչեք մյուս երեխաների հետ խաղալու, օգտակար զբաղմունքների, օրինակ՝ ընթերցանության և նկարչության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել