Թայվանում մայիսի 24-ին ավելի քան 360 նույնասեռ զույգեր են ամուսնացել: Միևնույն սեռի ներկայացուցիչների միջև առաջին օրինական հարսանիքների մասին հաղորդում է Reuters-ը:

Այն օրը, երբ նախագահ Ցայ Ինվենը ստորագրել է նոր օրենքը, Թայբեյի կենտրոնում գտնվող ամուսնությունների գրանցման տեղական օրգանում հերթեր են գոյացել: Միանգամից 20 զույգ է դիմել ամուսնության գրանցման համար: Այս առիթով հաստատությունը զարդարել են ծիածանագույն դրոշներով և հատուկ բլանկներ են պատրաստել գեյերի և լեսբուհիների ամուսնությունների գրանցման համար:

Մայիսի 17-ին հայտնի է դարձել, որ Չինաստանի խորհրդարանը քվեարկել է նույնասեռ ամուսնությունների օրինականացման համար: Սա առաջին դեպքն է, որ նման որոշում է կայացնում ասիական երկրի կառավարությունը:

2018 թ. նոյեմբերին երկրում հանրաքվե է անցկացվել, որտեղ բնակչության մեծամասնությունը քվեարկել է բացառապես տղամարդու և կնոջ միությունը որպես ամուսնություն ճանաչելու օգտին: Այնուամենայնիվ, խորհրդարանն անտեսել է ազգաբնակչության կարծիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել