ՀՀ նախագահի հրամանագրով Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վահրամ Կաժոյանին նշանակել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի մեկ այլ հրամանագրով Ռաիսա Վարդանյանը հետ էր կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

Ներկայացնում ենք դեսպանի կենսագրական տվյալները.

Ծննդյան թիվ և վայր՝ մայիսի 30, 1963թ․, ք․ Երևան

Կրթություն՝  Երևանի պետական համալսարան, բանասիրության ֆակուլտետ, 1986թ․, Անգլերեն լեզու և գրականություն

Լիդսի համալսարան, Միջազգային հարաբերությունների ինստիտուտ, 1992թ․, Միջազգային հարաբերություններ

Աշխատանքային գործունեություն՝

1986-1991թթ. Թարգմանիչ, արտասահմանյան զբոսաշրջության պետական կոմիտե

1992թ. երրորդ քարտուղար, ԱԳՆ արարողակարգի վարչություն

1992թ. երրորդ քարտուղար, ԱԳՆ ԱՄՆ և Կանադայի վարչություն

1993թ. երկրորդ քարտուղար, ԱԳՆ ԱՄՆ և Կանադայի վարչություն

1994թ. երկրորդ քարտուղար, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն , Նյու Յորք

1996թ. առաջին քարտուղար, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն , Նյու Յորք

1997թ. ՄԱԿ-ի բաժնի պետ, ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչություն

1998թ. ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ

2001-2009թթ․ Հունաստանում ՀՀ դեսպան, 2007-2009թթ․ դուայեն

2002-2009թթ․ Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան

2003-2009թթ․ Սլովենիայում, Ալբանիայում, Խորվաթիայում, Սերբիայում և Չեռնոգորիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2010թ-ից ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ

2010թ-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար,

2010թ-ից  թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել