Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» ֆուտբոլիստը չի մասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին՝ անվտանգության խնդիրների պատճառով: «Զինագործների» մրցակիցը լինելու է «Չելսին».

«Մխիթարյանի հետ կապված միջադեպն աթույլտարելի է:

Նման բաներ չպետք է լինեն ֆուտբոլում և ժամանակակից աշխարհում: Երբ ֆուտբոլին խառնվում է քաղաքականությունն, ապա խաղալն անհնար է դառնում»,- ասել է Վենգերը, ում խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել