Aysor.am-ը գրում է.

Խորհրդարանում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռնկարները ՀՀ-ում» խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը անդրադարձավ հարցին՝ կարո՞ղ է լյուստրացիան (օրենսդրական սահմանափակում, որը կիրառվում է իշխանափոխությունից հետո՝ նախկին իշխանության կողմնակիցների իրավունքների սահմանափակման համար, Aysor.am) լինել արդյունավետ գործիք անցումային արդարադատության համար, թե՞ ոչ:

«Լյուստրացիան ընթացակարգային առումով ՄԻԵԴ-ի գնահատմամբ հաջողված գործընթաց չէ, որովհետև ընթացակարգային երաշխիքներ չեն ապահովվում լյուստրացիայի ենթարկված մարդու համար», - ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը չեն ողջունում այս գործընթացը և դիտարկում այն որպես հիմնական դատավարական ընթացակարգային իրավունքների սահմանափակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել