«Արցախում նախընտրական կրքերն այնքան թեժ չեն, որքան Հայաստանից են փորձում այդ ամենին սրություն հաղորդել: 

Մեր տեղեկություններով՝ Արցախում նախագահի ամենաընդունելի թեկնածուն Վիտալի Բալասանյանն է, ինչը Հայաստանի իշխանության վերնախավի սրտով չէ: 

Պատահական չէր, որ Երևանում, ինչպես Օսիպյանը կասեր, Բալասանյանը «անսպասելի» հայտնվեց ոստիկանության տեսադաշտում:

Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ փորձում է անել, որ Վիտալի Բալասանյանի ընտրվելու հնարավորությունները նվազեն, սակայն Արցախից վստահեցնում են, որ իրենք շատ ավելի լավ գիտեն` ինչն է իրենց համար լավ, ինչը` վատ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել