««Փաստ» թերթի հավաստի տեղեկու­թյուններով, առաջիկա ամռան ընթաց­քում գործադիր իշխանության մի շարք պաշտոնյաներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Խոսքը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատումների մասին չէ: 

Բան այն է, որ, մեր աղբյուրների պնդմամբ, քիչ չեն այնպիսի պաշտոնյա­ները, որոնք, լինելով պրոֆեսիոնալներ, իշխանափոխությունից հետո համաձայ­նել են աշխատել (կամ մնալ աշխատելու) վարչապետի աշխատակազմում և նա­խարարություններում, սակայն ժամանակի ընթացքում պարզապես հիասթափվել են՝ համաձայն չլինելով նոր իշ­խանությունների գործելաոճի ու մոտե­ցումների հետ: 

Եվ քանի որ, որպես կա­նոն, իշխանության ղեկավար կազմի շատ ներկայացուցիչներ չունեն հակա­ռակ տեսակետ լսելու ունակություն և ցանկություն («ճիշտը մենք ենք»), ուստի այդ մարդիկ չեն ցանկանում լինել կա­մակատար և անիմաստ են համարում իրենց հետագա պաշտոնավարումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել