Ադրբեջանում ընթանում են լայնածավալ զորավարժություններ: Զորավարժությունների մի հատվածն անցկացվել է գիշերային պայմաններում: Անձնակազմը առաջադրանք է ստանում գիշերային պայմաններում, բնակլիմայական բարդ պայմաններում հաղթահարել դժվարությունները, անցնել հակառակորդի կողմից տեսանկարահանող և ռադիոալիքային արգելքները, կատարել գործողություններ հակառակորդի տարածքում, որից հետո տարբեր տրամաչափի ականանետներով, հրետանիով, զենիթահրթիռային կայաններով, տանկերով, այնուհետև ռազմական ուղղաթիռներով և ինքնաթիռներով անցնել հարձակման: Այսինքն՝ դիվերսիոն գործողություն, որից հետո լայնամասշտաբ հարձակողական ռազմական գործողություն, որի նպատակն է խոցել թիկունքային զորամասերը, ճանապարհները, կամուրջները: Սա ես նմանեցնում եմ Ապրիլյան պատերազմի սցենարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել