168.am-ը գրում է.

Forbes հանդեսը ներկայացրել է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների վարկանիշը: Դրանում ներառվել է 48 մարդ, որոնք կժառանգեն ընդհանուր առմամբ 238 մլրդ դոլար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ամենահարուստ ժառանգորդը (21,8 մլրդ դոլար) կրկին դարձել է Յուսուֆ Ալեքպերովը»,-տեղեկացնում է հրատարակությունը, որի տվյալներով, «Լուկօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովի միակ որդին հեռացել է ընկերությունից եւ սկսել է զբաղվել իր բիզնեսով:

Երկրորդ տեղում, ըստ Forbes-ի գնահատումների, գտնվում են «Նովատեկ» եւ «Սիբուր» ընկերությունների հիմնական սեփականատեր Լեոնիդ Միխելսոնի որդին եւ դուստրը (յուրաքանչյուրը 12,2-ական մլրդ դոլար):

Երրորդ հորիզոնականում Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինի երեխաներն են (7,6-ական մլրդ դոլար): Ընդամենը Forbes-ի ցուցակում տեղ է գտել 20 ընտանիք, 48 երեխաներից յուրաքանչյուրին բաժին է ընկնում առնվազն 2,3 մլրդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել