Ա՜խ, չեք պատկերացնում, թե ինչպես են ինձ «ուրախացնում» փողով կեղծ խաղաղասերները։  Կարդում եմ դրանց գրառումներն ու հասկանում, որ իրականում սրանք ահավոր դժբախտ մարդիկ են։ 
Պատկերացնում եք՝ որքան նվաստացուցիչ է սրանց համար, երբ երկու կոպեկով վաճառում են հայրենիքը և պատիվը։ Սակայն կներեք, դրանց համար «հայրենիք» բառ գոյություն չունի...

Հա, քիչ էր մնում՝ մոռանայի. անհարգելի ադրբեջանաթուրքասերներ, բան չեք ուզո՞ւմ ասել, օրինակ՝ Հենոյի՝ Բաքու չգնալու մասին կամ գոնե ծպտուն հանեք ադրբեջանական խուժանի զինվորական զորավարժություններից։ Մի բան ասեք էլի, թե չէ մի տեսակ ապուշ վիճակում եք, երեխեք։

Հ.Գ. Մոռացա, կներեք, ձեզ չի կարելի, ձեզ հրահանգ է իջեցված բարիշացնել մեզ լկտի, ցինիկ, սուտասան, գող, մարդասպան, հակահայկական պետության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել