30-ամյա դերասանուհի, մոդել և երգչուհի Զոի Կրավիցը, որ հայտնի է «Մեծ փոքր սուտ», «Իքս մարդիկ» ֆիլմերից, համեստ հարսանիք է արել 31-ամյա դերասան Կառլ Գլուսմանի հետ՝ տեղեկացնում է US Weekly-ն։ Զույգը մտադիր է հունիսին Ֆրանսիայում ճոխ ավանդական արարողություն կազմակերպել։

Կառլը և Զոին սկսել են հանդիպել 2016 թ․-ից։ Զոին ասում է, որ Կառլն իրեն սիրում է այնպիսին, ինչպիսին ինքը կա։ 2018թ․ հոկտեմբերին Կրավիցը, որ չի սիրում հրապարակավ խոսել իր անձնական կյանքի մասին, հայտարարել էր, որ իրենք Գլուսմանի հետ ամուսնացել են։

Գլուսմանը, որ ի սկզբանե մտադիր է եղել այդ արարողությունը անցկացնել Փարիզում, աշխատանքային զբաղվածության պատճառով ստիպված է եղել Կրավիցին առաջարկություն անել իրենց հյուրասենյակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել