Tert.am-ը գրում է.

Այո՛, բացառում եմ դավադրությունների հնարավորությունը, այն, ինչ ասում է վարչապետը, շատ վտանգավոր է։ Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։

Նրա գնահատմամբ՝ հայտարարությունը, թե Ապրիլյան պատերազմը հայկական կողմից դավադիրներ է ունեցել, կարող է չափազանց վտանգավոր լինել։

«Եթե անգամ կասկած է եղել, ապա սա ուղղակի նվեր է Ադրբեջանին։ Ադրբեջանը 2016 թվականին բարձր ամբիոններից հստակ ասում էր, որ մենք չենք հարձակվել, մենք հարձակումը հետ ենք մղել։ Մենք հիմա ասում ենք, որ իսկապես դավադրություն կարող են անել՝ հարձակվել, որպեսզի տարածքներ զիջենք։ Սա նշանակում է՝ ոչ թե Ադրբեջանն է հարձակվողը, այլ մենք դրդում ենք, որ մեզ վրա հարձակվի։ Հետո սրա տակից ո՞նց ենք դուրս գալու»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել