Tert.am-ը գրում է.

Անցնող մեկ տարվա մեջ հեղափոխությունն ու Արցախը կապեցին իրար, ամիսներ առաջ հեղափոխությունն ավելի վեր դասեցին, քան Արցախյան ազատագրական պայքարն է: Այս մասին ՀՅԴ հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Հիմա էլ խոսում են Արցախում հեղափոխության մասին։ Ի՞նչ հեղափոխություն, երբ Արցախում հեղափոխությունը վաղուց՝ 1988թ.-ին է եղել՝ ազգային-ազատագրական հեղափոխություն։ Հիմա խոսում են լոկ իշխանափոխության մասին, հիմա էլ Արցախից պահանջում են ինդուլգենցիա՝ մեղքերի քավություն, ենթակայության խոստում։ Խոսում են Արցախի հարցի չլուծվածության մասին, բեռը թողնում են ժողովրդի վրա։ 30 տարի առաջ լուծումը տրված է»,- ասաց նա։

Գեղամ Մանուկյանն ընդգծեց՝ այստեղ են, որ իշխանություններին ասեն՝ լրջացեք: «Այնքան է անլուրջ դարձել վիճակը, որ ծնողի պես, մեծական, մի քիչ փորձառություն ունեցող մարդու նման պարզապես ասի՝ լրջացեք»,-նկատեց նա: Վերջինս նշեց, որ այսօր կառավարության նիստին ծիծաղում էին մի երեխայի արտահայտության վրա, ու ինքը հասկացել է, թե ինչքան հրատապ էր այս հանրահավաքը, որ իշխանություններն իսկապես լրջանալու կարիք ունեն:

«Մեր երկրում ջրաբաժանները շատացել են, ջրբաժաններ, որ դրեցին իշխանություններն անցնող մեկ տարվա ընթացքում՝ արցախցի, գյումրեցի, սև ու սպիտակ, հակահեղափոխական, հազար ու մի անուններով: Մենք այսօր եկել ենք այսօր, որ ասենք, որ թույլ չենք տա 100 տարի հետո նորից ջրբաջան գծել մեր երկրում: Թույլ չենք տա, որ մեր երկրում լինի միայն մեկ մարդու կարծիք, անցնող ամիսներին դա էր, մեկ կարծիքը դիկտատուրա է և մեր երկրում բացառվում է: Դրա համար եկել ենք ասելու՝ լրջացեք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել