Tert.am-ը գրում է.

ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը չի կարող ասել՝ արդյոք իրենց կմիանա նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը, թե ոչ։

Նա այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հանրահավաքի օրակարգը, գաղափարներն ու ծրագրերը ՀՅԴ-ին են, այս պահին լրջության գնահատման եզրակացությունն էլ իրենցից է գալիս։ Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք այսօր հստակ տեսնում են, որ օրվա իշխանությունները պետք է սթափվեն։

«Շատ ճիշտ նպատակներ դնելով, բայց սխալ միջոցներով այդ նպատակներին հասնել, մենք միայն հեռանալու ենք այդ նպատակներից»,- ասաց նա։

Ռուստամյանը՝ շեշտեց, որ հայ ժողովուրդը ո՛չ նախկինների, ո՛չ  ներկաների ձեռքին պատանդ չեն։ Նա նշեց, որ եթե նախկին ու ներկա իշխանությունները միմյանց հետ խնդիր ունեն, ապա թող լուծեն այլ հարթակներում։ Ռուստամյանը, խոսելով անցումային արդարադատության մասին, նկատեց, որ անցումային արդարադատության նպատակը սերունդների համերաշխությանը հասնելն է։

«Չի կարելի ասել՝ դատարաններ չկան, պետական ինստիտուտների նկատմամբ այդ նիրիլիզմը լավ տեղ չի կարող տանել։ 88 հոգի են, մեծամասնություն են, այդ մեծամասնությունը հնարավորություն է տալիս ամեն ինչ կատարել օրենքով։ Անցումային արդարադատության նպատակը սերունդների համերաշխությանը հասնելն է, սերունդների խզումը հաղթահարելն է, իսկ այսօր մենք ճիշտ հակառակն ենք անում»,- նշեց Ռուստամյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել