Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունները համարում ենոր դատաիրավական համակարգի հեռահար բարեփոխումները՝ հիմնված որակապես բարձր և ոլորտի լայն ընդգրկմամբ ռազմավարության վրա կենսական է Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար:    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըայս մասին ասված է Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունների հայտարարության մեջ:

«Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը հետամուտ լինելու աներկբա հանձնառությունը՝ համաձայն ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային հանձնառույթուններին, որոնք բխում են  մասնավորապես  Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցությունից և քաղաքացիական հասարակության և  միջազգային, ներառյալ՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ խորհրդակցություններից:  Դատական համակարգի անկախությունն ու անկողմնակալությունը հանդիսանում են սահմանադրական կարգի և օրենքի գերակայության հիմնարար հենասյուն:

ՀԸԳՀ շրջանակներում ստանձնած մեր փոխադարձ պարտավորություններին համահունչ, ինչպես նաև որպես Հայաստանի Արդարադատության ոլորտի նոր ռազմավարության մշակման աջակցությանն ուղղված քաղաքական երկխոսության բաղակացուցիչ մաս՝   ԵՄ-ն պատրաստ է տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն:

Մենք ակնկալում ենք անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կայացմանը Հայաստանում՝ ի շահ երկրի քաղաքացիների»,- ասված է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել