168.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնությունների կնքման հարցի շուրջ իր կողմից առաջարկված հանրաքվեն օրենսդրական նախաձեռնություն չէ, այսինքն՝ դրա արդյունքները պարտադիր բնույթ չեն կրելու:

«Մենք պետք է լսենք յուրաքանչյուր մարդու: Դա օրենսդրական հանրաքվե չէ, այլ տեղեկատվական. քաղաքացինե՛ր, ինչ եք դուք մտածում: Սա նորմալ խոսակցություն է մարդկանց հետ»,-նախագահի խոսքը մեջբերել է նրա վարչակազմի մամուլի ծառայությունը:

Զելենսկին պարզաբանել է, որ հանդես է եկել նման հանրաքվեի անցկացման գաղափարով, որովհետեւ «բացահայտության է ձգտում երկրի համար կարեւոր հարցերը քննարկելիս եւ չի ցանկանում որոշումներ ընդունել փակ դռների հետեւում, ինչպես արվում էր նախկինում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել