Reddit-ի օգտատերերի շրջանում լայն տարածում է գտել երկու հայելիների դիմաց նստած կատվի լուսանկարով հրապարակումը: Հեղինակին հետաքրքրել է, թե հատկապես որ հայելուն է նայում կենդանին օգտատերերի կարծիքով:

Լուսանկարը երեքշաբթի՝ մայիսի 21-ին, հրապարակվել է vtopor նիկով օգտատիրոջ կողմից: Մեկնաբանողները փորձել են հասկանալ այս օպտիկական պատրանքը:

Ոմանք ենթադրել են, որ կատուն նայում է մեծ հայելուն, իսկ փոքրը միայն արտացոլում է նրա հայացքը: Սակայն օգտատերերի մեծամասնությունը եղել է այն կարծիքին, որ կենդանին կարող էր նայել հայելիներից ցանկացածին: Դա պայմանավորված է կատվային աչքի առանձնահատուկ կառուցվածքով:

invaderquirk օգտատերն ընդգծել է, որ կատվի ծիածանաթաղանթը աչքի խնձորակը բաժանում է երկու մասի և գտնվում է աչքի գրեթե կենտրոնում:

Այսպիսով՝ թեքության ցածր անկյունների դեպքում թվում է, թե կենդանին ներքև է նայում, իսկ բարձր անկյան տակ՝ վերև: Նրա խոսքերով՝ «նման տեխնիկան օգտագործվում է նկարներում, որտեղ աչքերը կարծես նայում են ձեզ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել