Նոր Զելանդիայի Մոսգիլ քաղաքի (Օտագոյի շրջան) բնակչուհին իր երկարակեցության գաղտնիքը համարել է լիարժեք քունը և առողջ սնունդը: Նրա խոսքը մեջբերել է Otago Daily Times տեղական թերթը:

Մայիսի 22-ին Մյուրիել Բարբարան նշել է իր 100-ամյակը: «Ես իմ տարիքը չեմ զգում: Ես վայելում եմ կյանքը,-պատմել է նա:- Ինձ դուր է գալիս ժամանակն անցկացնել երեխաների հետ, մենք իրար լավ ենք հասկանում»: Երկարակյացը հիշում է, թե ինչպես 73 տարի առաջ ամուսնացավ Էնթոնի Բարբարայի հետ, և ամուսնությունից 18 տարի անց ամուսինը զոհվեց: Այրին բոլոր հնարավորություններն օգտագործել է փող վաստակելու համար: Բարբարան շատ անգամ է փոխել աշխատանքը. նա թխվածքներ ու տորթեր է պատրաստել, ձեռագործի պատվերներ էր ընդունում:

Հիշելով պատանեկության տարիները հայրենի քաղաքում՝ կինը նշել է, որ ակտիվ կենսակերպ էր վարում: Նա հաճախել է պարի և զբաղվել սպորտի տարբեր ձևերով, այդ թվում՝ հոկեյ է խաղացել և սահել չմուշկներով: Բարբարան, որն ունի չորս երեխա, 12 թոռ, 21 ծոռ և հինգ ծոռնորդի, վստահ է, որ այդ մեծ տարիքին հասել է առողջ քնի և հավասարակշռված սննդի շնորհիվ: Անվանակոչիկը խոստովանել է, որ չի սիրում գտնվել ուշադրության կենտրում և ուրախությամբ «կթաքնվեր թփերի մեջ»: Հոբելյանի գլխավոր տոնակատարությունը նշանակված է մայիսի 25-ին: Սեղանի շուրջ կհավաքվեն Բարբարայի հարազատներն ու մերձավորները. ծննդյան օրը հարյուրից ավելի մարդու են հրավիրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել