Panorama.am-ը գրում է.

«Կարծում եմ՝ ինքնաբուխ ակցիա էր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝  անդրադառնալով դատարաններն արգելափակելու վարչապետի կոչին։

Դիտարկանը, թե ինչպես էր ինքնաբուխ, եթե վարչապետի կոչով էր, ոստիկանապետը պատասխանեց. «Ամեն դեպքում այն տեղավորվում է հավաքների ազատության մասին օրենքի դրույթում, ես համարում եմ դա ինքնաբուխ շտապ հավաք»։

Հարցին, թե օրենքի համաձայն՝ ակցիաները պետք է անցկացվեն դատարաններից որոշակի հեռավորության վրա, որպեսզի դրանց աշխատանքը չխոչընդոտեն, բայց ճիշտ հակառակն է եղել, և արդյոք ոստիկանները կաշկանդված են եղել, Վ. Օսպիպյանն ասաց, որ  ոստիկանությունը կաշկանդված չի եղել և այնպես չի եղել, որ ոստիկանությունը պարզապես ներկա է գտնվել այդ ակցիային. «Ունենք տեսանյութեր, որտեղ ոստիկանները ակցիա անող քաղաքացիներին հորդորում են բացել մուտքերը։ Ուղղակի քաշքշուկներից և բախումներից խուսափելու համար ընտրել ենք այնպիսի  մարտավարություն, որ բացատրական աշխատանքներով փորձեին բացել դատարանների մուտքերը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել