Panorama.am-ը գրում է.

Պետական վերահսկողական ծառայության կողմից ներկայացրած հայտարարությունը կրում է պոպուլիստական բնույթ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն՝ անդրադառնալով ՊՎԾ հայտարարությանը, թե տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ կապված Ոստիկանությունում ուսումնասիրություն է իրականացվում և  հայտնաբերվել են որոշակի խախտումներ։

Նա նշեց, որ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վերահսկվող օբյեկտին պարտավոր էին ներկայացնել տեղեկանք, այն էլ՝ ավարտից հետո։

«Ես կոռեկտ չեմ համարում նման հայտարարությունն այս փուլում։ Ստուգումները դեռ չավարտած փորձում են ենթադրյալ մեղադրանքներ ներկայացնել ինչ-որ անձանց։ Տեղեկանք ներկայացնելուց հետո միայն վերահսկողը կարող էր կարծիք ներկայացնել: Եվ այդ ամենից հետո օրենքի համաձայն՝ ՊՎԾ պաշտոնակատարը ՀՀ վարչապետին պետք է ներկայացներ իր հայտնաբերածը և ոստիկանության մասին կարծիքը։ Դրանից հետո վարչապետը կորոշեր՝ ո՞ր իրավակառույցը զբաղվի դրանով, եթե կա խախտում։ Ինքը շտապեց և չհիմնավորված հայտարարություններ արեց»,- ասաց ոստիկանապետը։

Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը գործում է թափանցիկ և անհիմն է համարում նմանատիպ խոսակցությունները: «Խոսքը վերաբերում է պետհամարանիշներին։ Ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, եթե անգամ ուզեցել է պետության սեփականություն հանդիսացող առարկան՝ պետհամարանիշը, էլ ավելի պաշտպանված լինելու համար հավելյալ լոգոներ դնել այնտեղ, որ կեղծիքներ չլինեն, քանի որ վերջին ժամանակաշրջանում  շատ կեղծիքներ են լինում»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել