Apple ամերիկյան ընկերությունը իններորդ տարին անընդմեջ, Forbes-ի վարկածով, գլխավորում է ամենաթանկ բրենդների վարկանիշը, նրա բրենդի արժեքը գնահատվում է 205.5 մլրդ դոլար: Այդ մասին հայտնել է պարբերականը:

Apple-ն արդեն իններորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաթանկ բրենդների ամենամյա վարկանիշը: Տեխնոհսկայի բրենդն արժե 205.5 մլրդ դոլար, ինչը 12 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Բացի այդ՝ պատմության մեջ առաջին անգամ բրենդի գնահատումը հաղթահարել է 200 մլրդ դոլարի նշագիծը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի Apple-ից՝ առաջատարների եռյակում տեղ են գտել տեխնոլոգիական սեկտորի Google, Microsoft, Amazon և Facebook ընկերությունները:

Google բրենդը գնահատվել է 167.7 մլրդ դոլար, ինչը 27 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Microsoft բրենդի արժեքը կազմել է 125.3 մլրդ դոլար (+20 տոկոս): Amazon-ը 2019 թվականին հինգերորդ տեղից բարձրացել է չորրորդ տեղ. Forbes-ը բրենդը գնահատել է 97 մլրդ դոլար, ինչը 37 տոկոսով բարձր է անցյալ տարվա գնահատումից:

Միակ ՏՏ բրենդը, որը վերջին տարվա ընթացքում նվազեցրել է արժեքը, Facebook-ն է, որը չորրորդ դիրքից տեղափոխվել է հինգերորդ հորիզոնական: Թոփ 10-ից միայն այս բրենդի արժեքն է ընկել 10 տոկոսով՝ մինչև 88.9 մլրդ դոլար: Facebook-ի ակտիվ օգտատերերի թիվն ընթացիկ տարում հասել է 2.4 միլիարդի, բայց սոցցանցի բրենդի համբավը տուժել է անձնական տվյալների պաշտպանության և ֆեյքային նորությունների շուրջ սկանդալների պատճառով, գրում է հրատարակությունը:

ՏՏ շուկայի սահմաններից դուրս ամենաթանկ բրենդը դարձել է Coca-Cola-ն, որը գնահատվել է 59.2 մլրդ դոլար (3 տոկոսով ավելի, քան անցյալ տարի): Ընդհանուր վարկանիշում Coca-Cola-ն վեցերորդ հորիզոնականում է:

Վարկանիշում տեղերի մեծամասնությունն զբաղեցրել են ամերիկյան ընկերությունները (56 բրենդ), այնուհետև ցուցակում գալիս են Գերմանիան (11 բրենդ), Ֆրանսիան (յոթ բրենդ) և Ճապոնիան (վեց բրենդ): Ընդամենը հանրագումարային վարկանիշում տեղ են գտել 16 երկրների բրենդներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել