Անգլիայի Բրայթոն քաղաքում կինը 16 տարի կիպ ներքնազգեստ է կրել, ինչը կիստայի առաջացման պատճառ է դարձել, հաղորդում է բրիտանական Daily Star-ը:

51-ամյա Լին Մաքքոնելը, մասնագետների խորհրդով, 2003 թ.-ից ի վեր գնել է 34GG չափի կրծկալներ: Բրիտանուհու խոսքերով՝ նա միշտ անհարմարություն է զգացել դրանք կրելուց, սակայն բազմաթիվ վաճառողներ նրան վստահեցրել են, որ ամեն ինչ կարգին է:

Մի քանի տարի անց կինը կրծքավանդակում կոշտուկ է հայտնաբերել: Նա անմիջապես դիմել է մասնագետների: Բժիշկները հակաբիոտիկներ են նշանակել՝ գտնելով, որ գոյացությունը ձևավորվել է ինֆեկցիայի հետևանքով: Սակայն Մաքքոնելի վիճակը չի բարելավվել, և նա կրկին դեմել է բուժհաստատություն:

Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո բժիշկները բրիտանուհու մոտ կիստա են հայտնաբերել և հեռացրել այն: Վիրահատությունից հետո կնոջ մոտ փոս հիշեցնող բաց վերք է մնացել, որի ապաքինումը երեք ամիս է տևել:

Մաքքոնելը դիմել է ընկերության ներկայացուցիչներին, որտեղից կրծկալներ է գնել տարիների ընթացքում: Նրանք պատասխանել են, որ իրենց արտադրանքը, ինչպես նաև դրա նախնական փորձարկումը, ոչ մի կապ չունեն կատարվածի հետ:

Մեծ Բրիտանիայի մաշկի հիմնադրամը հայտարարել է, որ կիստան կարող էր ձևավորվել չափազանց կիպ հագուստ կրելու հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել