Armenpress.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 23-ին պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ հանդես Է եկել հանրության առջեւ՝ ժամանելով Կիեւում ընթացող"IFORUM - 2019" միջազգային համաժողով:

Նա իր ելույթը նվիրել Է այն մասին պատմելուն, թե ինքն ինչպիսին Է տեսնում երկրի ապագան թվային դարում: Զելենսկու խոսքով՝ ինքը երազում Է «Ուկրաինան դարձնել սմարթֆոնի երկիր, որպեսզի բոլոր ուկրաինացիները սմարթֆոնի միջոցով կարողանան ներգրավված լինել քաղաքականության մեջ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ներկայացնել իր գաղափարները եւ դրանք իրականացման հանձնել նախագահին»:

«Եթե մենք ցածր սակագներ ենք ցանկանում, ապա անհրաժեշտ Է ձգտել նորաստեղծությունների, Էներգիայի վերականգնվող աղբյուրների»,- ասել Է նա:

«Եթե մենք մաքուր տրանսպորտ ենք ցանկանում, ապա անհրաժեշտ Է ստեղծել ենթակառուվածք Էլեկտրամոբիլների եւ անօդաչուների համար: Եթե մենք երջանիկ ապագա ենք ցանկանում մեր երեխաների համար, ապա անհրաժեշտ Է նորաստեղծություններ կիրառել կրթության ճյուղում»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել