Էն, որ Նիկոլենց թիմում իրար են ուտում, զարմանալի չէ։ Զարմանալին այն է, որ իրար են ուտում թիմի կարկառուն ներկայացուցիչները, էն էլ՝ փողի համար։

Երեկ Տնտեսական հանձնաժողովում «Վիճակախաղերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ լեզվակռիվ կար Ալեն Սիմոնյանի ու Հայկ Սարգսյանի միջև։ Թվում է, թե պատճառը բուն օրենսդրական նախաձեռնության հարցն է, բայց էդպես չէ։

Հեղափոխական տղաներն ամբողջությամբ մտել են իրենց կոմերցիոն շահերի դաշտ, փող են աշխատում, ով ինչպես կարող է։ Նիկոլի ու իր կնոջ՝ Աննայի մասին չասեմ։ Միայն «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաքը» հիմնադրամների անանուն բարերարների պահը հերիք է, որպեսզի պարզ դառնա Փաշինյանների ընտանիքի ռեկետային բնույթը։

Մյուս «հեղափոխականներն» էլ իրենց փայ գռդոնն են անում ու փող աշխատում։ Ինչքան մոտ են կանգնած «հեղափոխականները» Նիկոլին, այնքան շատ են կարողանում գռդոն անել ու փող աշխատել։

Ալենն ու հեղափոխության օրերին Նիկոլի ջրի շիշ բռնող Հայկն իրար կծմծում էին վիճակախաղերի թեմայով, քանի որ երկուսն էլ կոմերցիոն շահ ունեն, բայց հակադիր շահ։ Ալենը «Վիվառո»-ի շահերն է լոբբինգ անում, ու ասում են, որ դրա համար մոտ 300 հազար դոլար է վերցրել, իսկ Հայկը լոբբինգ է անում «Գուդ վին»-ի շահերը, որի փայատերերից է նաև հանցավոր աշխարհի ներկայացուցիչ Նորատուսցի Ալիկը, էն Ալիկը, որին բանտից հանեցին հեղափոխականները։ Բնականաբար, ոչ առանց շահի ու փողի։

«Վիվառո»-ի ուզածն էն ա, որ խաղատնային կետերը փակվեն, ու խաղադրույքներ կատարվեն միայն օնլայն ռեժիմով, քանի որ էդ դաշտում ինքը ուժեղ ա։ Իսկ մյուսները, էդ թվում՝ «Գուդ վինը», ուզում են, որ մի քիչ ժամանակ տրվի, որ իրենք էլ կարողանան օնլայնում ուժեղանալ ու մրցել «Վիվառո»-ի հետ։

Հիմա «Վիվառոն» ուզում է մոնոպոլ դիրք ստանալ ու շահագրգիռ է, որ խաղադրույքները միայն օնլայն ռեժիմով կատարվեն, իսկ դրսի կետերը փակվեն։ Դրա լոբբինգի համար վարձել են Ալենին ու նաև Նիկոլի աներձագին։

«Գուդ վինի» տղերքը վարձել են ջրի շիշ բռնող ախռանիկ-պատգամավոր Հայկին, որ կարողանան ժամանակ ձգել։

Այ տենց, հպարտ քաղաքացուն օգտագործելով էս տղերքն արդեն օլիգարխիկ կայֆերի մեջ են հայտնվում ու փող բռնում։

Նիկոլի գործն ամենալավն ա։ Ինքը բոլոր կողմերից էլ փայ ունի։ Իրա խաղադրույքը պետության վրա է։ Ղարաբաղի վրա։ Ալիևը 5 միլիարդի խոսակցություն է բացել։ Նիկոլի չոքերը թուլացել են էդ թիվը լսելուց հետո։ Դրա համար էլ սկսել է խաղաղության պատրաստել ժողովրդին, որ փողը ստանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել