Armenpress.am-ը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ստվերից դուրս բերված և նոր բացված 51 հազար նոր աշխատատեղերին առաջիկայում կավելանան ևս 51 հազարը:
«Ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ այդ 51 հազարի 1/5-ը նոր ստեղծված աշխատատեղերն են, մնացածը՝ ստվերից դուրս եկածները: Երկուսն էլ լավ է. և ստվերից դուրս եկածն է շատ պոզիտիվ, և նոր ստեղծվածը: Մեր կանխավարկածն այն չէ, որ ստվերում այլևս աշխատատեղ չկա: Հույս ունենք, որ ստվերից դուրս գալու գործընթացը զուգահեռ տեղի կունենա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստում անդրադառնալով աշխատատեղերի հարցին՝ ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/975890.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել