Ստամբուլը համարվում է Թուրքիայի հիմքը թե՛ տնտեսության մեջ, թե՛ քաղաքակնության մեջ: Որ քաղաքական ուժը տիրանում է Ստամբուլին, հետո տիրանալու է Թուրքիային: Սա գիտեն ու գիտակցում են Թուրքիայի բոլոր քաղաքական ուժերը: Իսկ ի՞նչ վիճակում է Ստամբուլի տնտեսությունը կամ ֆինանսական իրավիճակը: Տվյալների մի մասը վերցրել եմ հաշվարկների դատարանից (Սայիշթայ): Այսպիսով՝ 2014 թ.-ից մինչև 2019 թ. Ստամբուլի քաղաքապետարանի պարտքը 4,5 անգամ ավելացել է՝ 6 մլրդ թուրքական լիրայից դառնալով 27,5 մլրդ լիրա: Քաղաքապետարանի բյուջեի դեֆիցիտը հինգ տարիների ընթացքում աճել է քսան անգամ` 216 միլիոնից հասնելով 4 միլիարդ լիրայի:

Քաղաքապետարանի կայքէջի համար ծախսվել է 80 միլիոն լիրա, 266 միլիոն լիրա է հատկացվել այն նախագծերի և գաղափարների համար, որոնք երբեք չեն եղել:

Մեղմ ասած՝ Ստամբուլի ֆինանսատնտեսական վիճակն անմխիթար է: Ստամբուլն արտացոլում է ողջ Թուրքիայի պատկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել