Panorama.am-ը գրում է.

ՀՀ կառավարություն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացնելով նախագծերի փաթեթը, նշեց, որ առաջարկվում է լուծել աշխատանքային և զինվորական կենսաթոշակներիին առնչվող հարաբերություններում իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները։

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2016 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակ նշանակելիս` զինծառայության ստաժում կրկնակի չափով հաշվառվում է նաև այլ զորքերի զինծառայողների` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը։

Կենսաթոշակը նշանակվում է

Ա. կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու՝ այդ թվում` կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.

Բ. կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել