Չնայած այն հանգամանքին, որ ներկա իշխանությունների կողմից այն դիտարկվում է որպես անցանկալի դատավորներից ազատվելու միջոց և գործիք, կարծում եմ, որ վեթթինգի պետք է ենթարկվեն ոչ միայն դատավորները։

«Օտար ուժերին ծառայողների» մասին Փաշինյանի արած հայտնի հայտարարությունը մնաց անհետևանք, ինչը, պետք է խոստովանեմ, սխալ է, ուստի առաջարկում եմ, որ ԱԱԾ-ը վեթթինգի ենթարկի նաև ամբողջ կառավարությանը, փոխնախարարներին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ նրանց օտար ուժերի և հատուկ ծառայությունների հետ նախկինում և ներկայումս ունեցած կասկածելի կապերի, ՀՀ նախկին իշխանությունների հետ ունեցած ստվերային գործարքների, այդ ուժերի և ծառայությունների կողմից ուղղորդված լինելու և նրանց պահանջով գործելու մասով։

Եթե որոշել եք իսկապես մաքրել համակարգը, ապա արեք դա ամբողջ ծավալով և սկսեք առաջինը ձեզանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել